Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղցրաշենցիների հարցը հասել է դիվանբաշուն

Analysis

Մարտի կեսերից քաղցրաշենցիներն սկսեցին բողոքել, որ «Վինար» ՍՊԸ-ն մթերված խաղողի գումարը չի վճարում: Գյուղացիները ստիպված փակել էին Երևան-Մեղրի միջպետական մայրուղին: Այն բացվեց, երբ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն այլ պաշտոնյաների հետ հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ և ընկերության անունից խոստացավ, որ հարցը կկարգավորվի:

Ակցիայի օրը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը խոստացել է մարտի 25-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում մարել գյուղացիների պարտքը: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, «Վինար» ՍՊԸ-ի սեփականատերը նշված ժամկետում չկարողացավ իր խոստումը կատարել: Քաղցրաշենցիները, Գյուղատնտեսության նախարարությունից հույսները կտրած, հասան ՀՀ կառավարություն և  սկսեցին հանդիպում պահանջել վարչապետի հետ: Վարչապետի հետ հանդիպումն էլ կայացավ, սակայն հարցն այդպես էլ չլուծվեց:  

Մարտի 15-ից արդեն անցել է մոտ երկուսուկես ամիս, սակայն Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների հարցը դեռևս  չի լուծվել: Ավելին, նրանց միացել են նաև հարակից գյուղերի խողողագործները, որոնց կրկին պարտք է  նույն ընկերությունը:

Փաստորեն, վարչապետի հետ հադիպումը նույնպես որևէ արդյունք չտվեց, և այսօր արդեն Արտաշատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ բողոքի ակցիա էին կազմակեպել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Այս անգամ էլ նախագահականից նրանց պատասխանել են, որ մինչև հունիսի 1-ը բոլորի գումարները կվճարվեն: Անցյալի դառը փորձից ելնելով՝ գյուղացիները կրկին հույս չունեն, որ խոստումը նշված ժամկետում կիրականանա և որոշել են հերթական ակցիայի ժամանակ կրկին փակել միջպետական ավտոմայրուղին:

Այն, որ ընկերությունը պարտք է գյուղացիներին, պարզ է, սակայն, հավանաբար, ոչ թե չի ցանկանում իր պարտքը վճարել, այլ  չի կարողանում: Հակառակ դեպքում ո՛չ քաղցրաշենցիները ծայրահեղ քայլերի կդիմեին, ո՛չ էլ հարցը կհասներ նախագահական, այսինքն՝ ընկերության վիճակը լավ չէ: Այլ կերպ ասած՝ չի բացառվում, որ առաջիկայում նոր խորտակվող ընկերության մասին տեղեկություններ էլ ստացվեն, քանի որ, եթե միայն խաղողագործների մասով ընկերությունը մոտ 160 միլիոն դրամի չափով պարտք ունի, ուրեմն չի բացառվում, որ այլ պարտավորությունների մասով էլ պարտքեր կուտակած լինի: Հակառակ դեպքում ամեն ինչ կաներ, որ ոչ միայն գյուղացիների հարցը դիվանբաշուն չհասներ, այլև չէր կանգնի նման իրավիճակի առջև:

Ստացվում է, որ Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնող կազմակերպությունները գնալով խորտակվում են, իսկ դրանց առողջացման համար որևէ ջանք այդպես  էլ չի գործադրվում: Այսինքն, երբ գործերը լավ են, հարկային-մաքսայինով, հարկ ու տուրք հավաքելով կարելի է ընկերություններից քամել ինչ հնարավոր է, իսկ երբ այդ ամենի հետևանքով ընկերությունը հայտնվում է խորտակվողների ցանկում, հանգիստ  ու անվրդով սպասում են, մինչև վերջնական խորտակվի՝ առանց մտահոգվելու, որ ցանկացած փակվող բիզնես իր հետ փակում է բազում հույսի դռներ, այդ թվում՝ երկրի տնտեսության զարգացման հեռանկարի դուռը:

Եվ նման մոտեցմամբ, թե ինչպե՞ս պետք է զարգանա երկրի տնտեսությունը, պարզ չէ: Հստակ է միայն այն, որ գործող հարկային օրենքներով կարելի է հստակ հաշվարկել, թե որ բիզնեսը երբ կխորտակվի, իսկ նման պայմաններում տնտեսության զարգացման մասին խոսելը կարող է պարզապես ծիծաղելի լինել: Ու այսպես շարունակ «Յո՞ երթաս Հայաստան» …

Արմինե Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards