ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվեցին Հայրենիք- Սփյուռք կապերին առնչվող խնդիրներ
SocietyՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ բոլոր նախարարություններին և նախարարներին կից գործելու է հասարակական խորհուրդ, որի նպատակն է առավել տեսանելի դարձնել կառավարության գործունեությունը՝ հասարակության հետ կապերի ամրացման, զարգացման առումով: Այդ մասին ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2016 թ. մայիսի 26-ի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կառավարության որոշման համաձայն՝ համահայկական կառույցներին համապատասխան հայտարարություններ և առաջարկություններ են ներկայացվել, և խորհուրդը ձևավորելիս աշխատանք է անցկացվել 23 կազմակերպությունների հետ: Հաստատվել է 19 կառույց, որոնց մեջ են մտնում համահայկական կազմակերպություններ,
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց խորհրդի աշխատակարգի հայտերը: Խորհրդի նախագահն է ՀՀ սփուռքի նախարարը: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացվում է դռնբաց նիստերի միջոցով: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի կամ խորդրի անդամների կեսի նախաձեռնությամբ:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թ. հիմնական ծրագրերն ու սիրիահայերի հետ տարվող աշխատանքները: