Օրվա բաղադրատոմս. Շոկոլադով ու նարնջով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
1 բաժակ լոբի
100 գրամ շագանակագույն շաքարավազ
60 գրամ կակաոյի փոշի
3 հատ ձու
70 գրամ սերուցքային կարագ
50 գրամ ընկույզ
1 ճաշի գդալ կոնյակ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Վանիլին
1 նարինջ
Գլազուր՝
30 գրամ կարագ
4 ճաշի գդալ թթվասեր
6 ճաշի գդալ շաքարավազ
4 թեյի գդալ կակաոյի փոշի
Զարդարանք՝ կիվի 1 հատ
Կես նարինջ
5 հատ ելակ
Պատրաստման եղանակ՝
Ջրի մեջ լցնել լոբի ու թողնել 4 ժամ, հետո խաշել։
Լոբին բլենդերով հարել։
Նարնջի կեղևը քերել։
Լոբիին ավելացնել ձուն, շաքարավազը, վանիլինը, կոնյակը։ Ավելացնել կարագ, նարնջի քամած հյութ, նարնջի կեղև։
Հարել։
Ավելացնել կակաոյի փոշի, փխրեցուցիչ, ընկույզ։
Թխել ջեռոցում։

Գլազուր՝
Կակաոն, շաքարավազը, թթվասերը միախառնել։ Դնել կրակին մի քանի րոպե։
Ավելացնել մի փոքր կարագ, թողնել կրակին՝ մինչ խտանա․
Լցնել տորթի վրա։
Զարդարել մրգերով։
