Սինգապուրը պատրաստ է արագացնել ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները ԵՏՄ-ի հետ
EconomicsՍինգապուրը պատրաստ է արագացնել ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները ԵՏՄ-ի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ստանիսլավ Վոսկրեսենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս առավոտյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Սինգապուրի առեւտրի հարցերով փոխնախարարի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ իրենք ԵՏՄ բոլոր գործընկերների հետ նախնական խորհրդակցություններ են անցկացրել ու հաստատել են, որ շահագրգռված են ԵՏՄ-ի հետ ապրանքների ու ծառայությունների ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում: Բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են արագացնել ԵՏՀ-ում Սինգապուրի հայտի քննարկումը»,- ասել է նա
Մայիսին Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հույս ունի, որ իր երկրի ու ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտին կսկսի գործել մինչեւ 2018 թ.: