Մեկնարկում է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնը
Culture«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնն այս անգամ նվիրված է լինելու ՀՀ անկախության 25-ամյակին:
«Փառատոնի նպատակն է հայտնաբերել նոր, շնորհալի պատանի երեխաների մշակույթի բնագավառում: Միջոցառումն ամբողջությամբ ծառայում է իր առաքելությանը` հայտնաբերելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաներին և օգնելով նրանց անցնել ստեղծագործական ուղին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակիցարվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:Նրա համոզմամբ` «Նոր անուններ» փառատոնն արդեն իսկ տվել է այնպիսի անվանի երաժիշտների, ովքեր հաջողությամբ ելույթներ են ունենում և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահամաններից դուրս:
«Մեր պարտքն է պահպանել փոքրիկների տաղանդը: Հայաստանի վաղվա մշակույթը կախված է նրանից, թե ինչպես մենք այսօր կդաստիարակենք մեր երեխաերին»,- իր հերթին ավելացրեց Հայաստանի «Նոր անուններ» ծրագրիղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍիլվաՄեքինյանը: Նա ասաց, որ ինքն ու Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը միասին որոշեցին արտասահմանից բերել հայ տաղանդաշատ երեխաներին, քանի որ հարկավոր է արտերկրում ապրող երեխաներին կապել Հայաստանին:
Ոսկանյանը նաև ընդգծեց, որ այս տարի աննախադեպ մեծ է փառատոնին մասնակցել ցանկացողների թիվը:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն մինչև 18 տարեկան ավելի քան 5 տասնյակ պատանիներ` միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Կմասնակցեն նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական կամերային նվագախմբերը` դիրիժոր Հարություն Արզումանյանի և առաջին անգամ Մալթայից ժամանած դիրիժոր Ալան Կիրկոպի հետ:
Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: