5 պատճառ, թե ինչու ենք տարիների հետ քաշ հավաքում
LifestyleՈրքան էլ երիտասարդ տարիքում գեղեցիկ կազմվածք ունենաք, տարիների ընթացքում քաշ եք հավաքում: Սակայն դրա դեմ կարելի է պայքարել՝ իմանալով դրանց պատճառները,որոնք էլ ներկայացնում է Orer.am-ը :
1. Քիչ էներգիա
Երբ մենք երիտասարդ ենք, մենք անընդհատ էներգիա ենք ծախսում: Ապացուցված է, որ ամեն 10 տարին մեկ մարդու էներգիայի ծախսը նվազում է 10%-ով: Մարդու ակտիվությունը աստիճանաբար նվազում է. դանդաղում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը և շնչառությունը: Սա քաշ հավաքելու հիմնական պատճառներից է և սպառնում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
2. Հորմոններ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունները առաջացնում են քաշի ավելցուկ: Սա հիմնականում լինում է կանաց մոտ, հատկապես հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
3. Հոգեբանություն
Մարդու հոգեկան վիճակը նույնպես ազդում է քաշի վրա: Երիտասարդ տարիքում միշտ զբաղված ենք գործերով և դասերով և աննդհատ էներգիա ենք ծախսում: Մեծ տարիքում մեր կյանքը հանդարտ ու միապաղաղ է, անհանգստությունը, ապրումները և դժվարությունները մեծ տարիքում ավելի շատ են ու առաջացնում են ավելորդ քաշ:
4. Գեներ
Գեների դեմ ոչինչ անել չես կարող: Պատկերացրեք՝ որքան դժվար է Ջեսսիկա Ալբայի համար պահպանել գեղեցիկ կազմվածք, երբ նրա ընտանիքում բոլորը ավելորդ քաշի խնդիր ունեն:
5. Դիետաներ
Գրեթե բոլորը փորձել են այս կամ այն դիետան: Դիետաներն իրենք իրենց համար փոս են փորում: Ձեր օրգանիզմը սովորում է դիետային և երբ դուք դադարում եք հետևել դրան, օրգանիզմը չի հասցնում վերադառնալ նոր սննդակարգին և սկսում է քաշ հավաքել: