Այստեղ է ապրելու Օբաման, երբ այլևս նախագահ չլինի (լուսանկար, տեսանյութ)
Lifestyle2017-ի հունվարին Բարաք Օբամայի ընտանիքը պետք է ազատի պսիտակ տունը:
ORER.am-ը ներկայացնում է այն տունը, որտեղ ապրելու են նրանք:
Այս առանձնատունը ունի 9 ննջասենյակ, 8 լոգարան, մարմարե շատրվաններ, սպորտի սրահ ու մեծ այգի:

Օբամաները ձեռք են բերել 820 ք.մ մակերեսով առանձնատունը 4.3 մլն դոլլարով՝ Կալորամա շրջանում, որտեղ ապրել են նախագահներ Ռուզվելտն ու Վիլսոնը: Տան մասին, որը կառուցվել է 1920 թվականին, առաջին անգամ պատմել է Politico ամսագիրը: Նոր բնակավայրին հարմարվելը հեշտ կլինի, քանի որ նա շատ մոտ է Սպիտակ Տանը:
Ի դեպ, եթե Հիլարի Քլինթոնը չհաղթի նախագահական ընտրություններում, նա նույնպես ապրելու է այս շրջանում: