Ոտքը կորցրած զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել
SocietyԱպրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ոտքը կորցրած ժամկետային զինծառայող Արման Ավետիսյանն այսուհետ կարող է հեշտությամբ քայլել:
Հմուտ բժիշկների կողմից արված պրոթեզավորման շնորհիվ ծանր վիրավորում ստացած զինծառայողն արդեն ունի երկրորդ ոտք:
Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Պրոթեզավորումը կատարել է ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը: