Բանկը Մելբուրնի բնակչին պատահաբար 123 միլիոն դոլլար է փոխանցել
LifestyleԱյսպիսի մարդկանց, ինչպիսին մելբուրնցի Մեթյու Փիրսն է, ասում են «շապիկով է ծնվել»:
Մի օր Մեթյուն իր բանկային հաշվին հայտնաբերել է 123 միլիոն ավստրալական դոլլար (88 միլիոն ամերիկյան դոլլար): Նա չի շտապել ծախսել գումարը:
Դեպքը, ինչպես հայտնում է ORER.am-ը, տեղի է ունեցել 2015-ին, և այդ ժամանակ լրատվամիջոցներում էր լուրն այն մասին, որ մի աղջիկ նույնպես մեծ գումար է ստացել և սկսել է ծախսել այն, նա անգամ փախուստի է դիմել ու նրան գտնելու համար որոնողական աշխատանքներ էին սկսվել:
Մեթյուն դիմել է բանկին, որտեղ հայտնել են, որ գումարը փոխանցվել է համակարգչի սխալի պատճառով: Մեթյուին ազնվության համար դրամական պարգև չեն տվել և նա ուղղակի բավարարվել է շնորհակալությունով: