Աղդամի ուղղությամբ ԵԱՀԿ մոնիթորինգն ընթացել է առանց միջադեպերի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 30-ին մշտադիտարկում է իրականացրել Աղդամի ուղղությամբ: Մշտադիտարկումն ընթացել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Հակառակ կողմից մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: