Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի միջազգային բանկի կորուստները մոտենում են միլիարդ մանաթի

Economics

Նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով Ադրբեջանի բանկային հատվածն արագ տեմպերով հսկայական կորուստներ է կրում:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) կորուստները 2016 թվականի առաջին 5 ամիսներին մոտենում են մեկ միլիարդ մանաթի:

Haqqin.az-ը` հղում կատարելով բանկի աուդիտորական զեկույցին, հայտնում է, որ ԱՄԲ-ի ակտիվները 2015 թվականի վերջին հասել են 13 մլրդ 657,275 մանաթի, ինչը, 2014 թվականի վերջի դրությամբ եղածի հետ համեմատ, 48,5 տոկոսով մեծ է: 

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի վարկային պորտֆելի ծավալը, որը 28,3 տոկոսով կրճատվել էր, կազմել է 5 մլրդ 635,583 մանաթ:

Հաշվետու ժամանակաշրջանում ԱՄԲ-ի պարտավորությունները զգալիորեն աճել են: Այսպես, եթե այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել էր 8 մլրդ 512,184 մլն մանաթ, ապա 2015 թվականի վերջին այն կազմել էր 12 մլրդ 943,235 մլն մանաթ:

Մեկ տարում բանկի պարտավորությունները 52 տոկոսով աճել են:

2015 թվականը բանկն ավարտել է 823,610 մլն մանաթ վնասով:

ԱՄԲ-ի միլիարդավոր մանաթ յուրացնելու մասին դատական գործով անցնում են տասնյակ ձեռնարկատերեր եւ հայտնի օլիգարխներ: Բանկի նախկին ղեկավարության, մասնավորապես` ԱՄԲ-ի նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիեւի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Ադրբեջանի հաշվիչ պալատի հետազոտությունների համաձայն` պետական երաշխավորությամբ Կենտրոնական բանկից վարկ վերցրած մեծ թվով պետական ընկերություններ չեն կարողանում վերադարձնել մայր վարկերն ու տոկոսները, իսկ ԿԲ-ին նրանց ունեցած պարտքն արդեն գերազանցում է 500 մլն մանաթը:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ   Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս:

Ըստ Azadilq.info լրատվական կայքի` մայիսի 18-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում Ադրբեջանի հարկերի փոխնախարար Իլքին Վելիեւը հայտարարել էր, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բանկային հատվածից հարկային մուտքերում 30 տոկոս նվազում է գրանցվել:

2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկը վերացրել է 7 բանկի գործունեության թույլտվությունը, մի շարք բանկերի էլ միավորվելու առաջարկներ արել:

Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է:

Azadliq.info-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական արտարժույթի պահուստները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 մլրդ դոլարով կամ 50 տոկոսով պակասել է: Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած մոտ 1,5 մլրդ մանաթ ծավալի հասնող վարկերը:

Ադրբեջանը արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց: Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:

Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:

Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine