Ավստրալուհին ցույց է տվել՝ ինչպես է իր կյանքը փոխվել հնգյակ ունենալուց հետո (լուսանկարներ)
LifestyleTret.am-ը գրում է.
Ավստրալուհի Քիմ Տուչին մի քանի ամիս առաջ է մայրացել` լույս աշխարհ բերելով միանգամից 5 երեխա: Հնգապատիկ երջանկության հետ մեկտեղ՝ նրա կյանքը, բնականաբար, արմատապես փոխվել է` իր հետ բերելով բազում ծանր, բայցև` հաճելի հոգսեր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 26-ամյա մայրիկը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որի միջոցով փորձել է ցույց տալ, թե ինչպես է իր կյանքը փոխվել 4 դուստրերի և որդու ծնվելուց հետո:
Կինը պատմել է, որ ամեն օր փոխում է առնվազն 60 հատ կեղտոտ տակդիր, ինչպես նաև օրվա կտվածքով 16 անգամ զգետափոխում է նրանց: Ինչ վերաբերում է երեխաներին կերակրելուն ու քնեցնելուն, ապա մայրիկին այդ բարդ գործում պահանջվում է ևս 4 հոգի:
«Երբեմն ինձ թվում է, թե էլ չեմ դիմանա ու կգժվեմ»,- կատակելով ասում է Քիմը` հավելելով, որ երեխաների խնամքի հարցում իրեն շատ է օգնում ամուսինը, ով 1 տարով արձակուրդ է վերցրել տանը մնալու ու կնոջն օգնելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քիմը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով; Ի սկզբանե նա հղի է եղել 6-յակով, սակայն պտուղներից մեկը մահացել է:















