Սև ու սպիտակ օձեր. միլանցի դաջվածքի վարպետի ստեղծագործությունները (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Դաջվածքներն, ինքնին, յուրօրինակ են, իսկ օձերի պատկերով դաջվածքները՝ էլ ավելի։ Ստորև ներկայացված նկարներում դուք կտեսնեք սև ու սպիտակ տատուներ, որոնք, հավանաբար, ամենազիլն են։
Նկարողը Միրկո Սատան է՝ Միլանում աշխատող դաջվածքի վարպետը. գրում է boredpanda.com-ը։
Նման դաջվածքները նրա մասնագիտացումն են, և նա հաճախ է աշխատում սև ու սպիտակ գույներով։
Այդ պարզ գույների միջոցով Սատան հետաքրքիր կոնտրաստ է ստեղծում խավարի ու լույսի միջև, իսկ վերջնական արդյունքը ավելի ցնցող է դառնում հենց իր պարզությամբ։ 







