Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռում նշել է Ս.Էջմիածնի Կաթողիկեի տոնը

Society

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշել է Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքապետերի, ինչպես նաև զինվորականներ ու բազում հավատավոր հայորդիներ: Ս. Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերճյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը:

Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, և մենք աշխարհի տարբեր ծայրերից, Հայոց աշխարհի զանազան բնակավայրերից, սահմաններից, հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներով համախումբ, փառաբանում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տիրոջը` մեզ ընծայված այս մեծ շնորհի համար:

…Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արև, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր Հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար:

Կարծես նախախնամական լինի, որ այս օրերին շարունակաբար ազգովի տոնախմբում էինք մայիսյան հերոսական տոների փառապանծ էջերը: Եվ հետ դառնալով դեպի չորրորդ դարը` մեր Ս. Եկեղեցու հիմնադրման օրերը, հասկանում ենք, որ այսօրվա գաղափարը ամփոփում է և դառնում եզրակետը այդ բոլոր հաղթանակների»:

Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում դարերի ընթացքում Մայր Աթոռի ստանձնած փրկչական դերակատարությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնից մազապուրծ եղած գաղթականների, որբերի նկատմամբ խնամատարությանը` մեծ ակնածանքով վերհիշելով այն կարևոր որբահավաք և որբախնամ առաքելությունը, որ այդ տարիներին իրականացվել է ՀԲԸՄ-ի կողմից: «Ոգու մտքով ենք վերադառնում մեր այսօրվա կյանքը: Մայր Տաճարի շրջափակն այսօր որբերով, լքվածներով և Ցեղասպանության սուրը թիկունքին կրող ժողովուրդը չէ, այլ այստեղ են ժամանել քաղաքական, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, զորապետեր, Տավուշ աշխարհի ժողովուրդը, ինչպես նաև հայորդիներ, որոնք իրենց մեծ նեդրումն ունեն Հայրենիքի զորացման գործում, մշակութային, կրթական տարբեր ոլորտներում.  բոլորը եկել են` թաթախվելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքների մեջ` ի զորություն կյանքի և հաղթանակների», - նշեց պատարագիչ Սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրեց, որ Տավուշի ուխտավորներն եկել են իրենց համբույրը դրոշմելու Մայր Տաճարին և ստանալու Հայոց Հոր օրհնությունը և վկայելու, որ կյանքի ու մահվան սահմանագծում ապրողները ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն են պահում:

«Հաղթանակի հարության հույսով մեր ժողովրդի համար մահ չկա, քանի դեռ գոյություն ունի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, քանի դեռ մեզ ուղեկցում են Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը և Ս. Տրդատ արքայի հուժկու բազուկը: Կաթողիկե տաճարը սոսկ պատմական հուշակոթող չէ, այլ մենք` այսօր ապրող քրիստոնյաներս ենք», - եզրափակեց իր խոսքը Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված Իր ներկայությամբ լցնի հայոց կյանքը:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկաներն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության և հավիտենական առաքելության անխափան արդյունավորման համար:

Մայր Տաճարի շրջափակում` Ս. Տրդատի կամարի առջև, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տավուշի թեմի ուխտավորներին` պատգամելով համախումբ մնալ իրենց հոգևոր առաջնորդի ու մարզպետի շուրջ` զորակցելով նրանց հայրենաշեն բոլոր ծրագրերի իրագործմանը, և պատգամեց իրենց քաղցրահունչ աղոթքներում մշտապես հիշել Հայրենիքն ու Հայոց Եկեղեցին:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025