Շատ բանջարեղեն ուտելու ձգտումը կարող է տխուր վերջանալ
LifestyleՀայտնի է, որ բանջարեղենը շատ օգտակար է, բայց նրանք, ովքեր որոշում են սնվել միայն բանջարեղենով, պետք է վախենան քաղցկեղից: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ բուսակերական դիետան կարող է հանգեցնել լուրջ խանգարումների օրգանիզմի աշխատանքում և, որպես հետևանք, վտանգավոր հիվանդությունների: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ բուսակերների օրգանիզմը ենթակա է որոշ գենետիկ մուտացիաների ռիսկի: Մասնագետների խոսքով՝ նման խանգարումները մարդկանց ավելի ընկալունակ են դարձնում բորբոքումների նկատմամբ, ինչը, իր հերթին, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նաև հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
«Տվյալ մուտացիան rs66698963 անվանումով մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, հաստ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև բորբոքման հետ կապված շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը: Դրա պատճառով բուսական յուղերի բարձր պարունակությամբ սննդամթերքների օգտագործումը դառնում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ օրգանիզմը ճարպային թթուները վերածում է արախիդոնային թթուների»,- հայտնում են աշխատանքի հեղինակները:
Փորձագետները նշում են, որ արախիդոնային թթուներն անհրաժեշտ են առողջության համար, բայց որոշակի չափով: Դրանց մեծ քանակությունը հղի է օրգանիզմի համար մի շարք կողմնակի ազդեցություններով, ներառյալ՝ մկանային տոնուսի և արյան շրջանառություն խախտումներով, նաև բորբոքային գործընթացների լրացուցիչ ռիսկով: