Ահա թե ինչու է հարկավոր ամեն երեկո կատարել ոտնաթաթերի մերսում
LifestyleՄերսումը հանդիսանում է բժշկական ամենաօգտակար ու արդյունավետ միջոցներից մեկը, քանի որ մերսման ժամանակ օրգանիզմի վրա գործադրվող ճնշումը, գրեթե ազատում է լարվածությունից, թուլացնում է մարմինն ու գլուխը:
Ռեֆլեքսոթերապիան հանդիսանում է մերսման թերապիայի մի մասը: Այդ թերապիայի իմաստը պարփակված է մարմնի, հատկապես ոտքերի ու ձեռքերի հատուկ կետերի մերսման մեջ, որը դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա:
Ոտնաթաթերը կապված են մարդու օրգանիզմի տարբեր օրգանների հետ: Ոտնաթաթերը մերսելու շնորհիվ հնարավոր է նվազեցնել սթրեսը, թուլանալ և անգամ բարձրացնել սեքսուալ ցանկությունը:
Բացի այդ, ոտքերի մերսումը բուժում է մի շարք հիվանդություններ, բարելավում է արյան շրջանառությունը, ազատում է հղիության ժամանակ այտուցվածությունից և բուժում է «անհանգիստ ոտքերի» համախտանիշը:
Օրինակ ոտքի բութ մատի մերսումը ուղիղ ներազդում է ուղեղի ու թոքերի վրա, 2-րդ, 3-րդ ու 4-րդ մատի մերսումը թեթևացնում է ատամի ցավը: Իսկ ճկույտի մերսումը թուլացնում է ականջի ցավը: