Ինչպե՞ս մաքրել լոգասենյակի սալիկները. Կեղտի դեմ պայքարի սուպեր միջոց
LifestyleՁեզ պետք կգան
- ¼ բաժակ ջրածնի պերօքսիդ
- 1 թեյի գդալ հեղուկ օճառ
- ½ բաժակ սոդա
1 Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք հեղուկը շշի մեջ:
2 Քիչ քանակությամբ հեղուկ լցրեք խոնավ սպունգի վրա և դրանով տրորեք սալիկը: Այնուհետև պարզաջրեք սովորական մաքուր ջրով:
3 Եթե սալիկները և դրանց արանքները, կարերը շատ կեղտոտ են, քսեք այդ հեղուկը և թողեք այդպես մնա 10 րոպե: Կրկնեք ևս մեկ անգամ և պարզաջրեք:
4 Որպեսզի մաքրելուց հետո լոգասենյակը երկար ժամանակ մաքուր մնա, կիրառեք հետևյալ միջոցը: Խառնեք ջուրը և քացախը 1:1 չափաբաժնով, և լցրեք սալիկների ու կարերի վրա, շաբաթը երկու անգամ: