Ջենիֆեր Լոպեսը 28 մլն դոլարով կալվածք է գնել
Lifestyle46-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նոր կալվածք է ձեռք բերել: Երգչուհին կալվածքը ձեռք է բերել Լոս Անջելեսում՝ 28 մլն դոլարով: Այս մասին հայտնում է TMZ-ը: Տունը գտնվում է Bel Air շքեղ շրջանում:
Կայքը նշում է, որ սկզբում անշարժ գույքը գնահատվել է 40 մլն դոլար, բայց գնորդ չլինելու պատճառով այն էժանացել է:
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ տունն ունի 1200 քմ տարածք:
Հիշեցնենք. մի քանի շաբաթ առաջ մամուլին հայտնի է դարձել երեխա որդեգրելու Լոպեսի մտադրության մասին: Life and Style պարբերականը գրում էր, որ Ջեյ Լոն արդեն սկսել է ընտանիքի նոր անդամի փաստաթղթերի ձևակերպումը: