Սևակ Ամրոյանն՝ իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի ու նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 29-ին, կայացավ երգիչ Սեւակ Ամրոյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որն ուղեկցվել է մի շարք անակնկալներով:
Life.panorama.am-ի հետ զրույցում իր համար կարեւոր իրադարձությունից հետո երգիչը պատմել է շնորհանդեսի ընթացքի, զգաղցողությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:
«Այս ձայնասկավառկիս աշխատանքները սկսել էի գրեթե մեկ տարի առաջ ու մեկ տարի շարունակ ամեն բան արել էլ, որպեսզի հնարավորինս բարձր մակարդակով ստեղծեմ մի գործ, որն այսուհետ իմ այցեքարտն է դառնալու: Ձայնասկավառակումս ներառված է 11 ստեղծագործություն՝ հիմնականում ժողովրդական, հայրենասիրական եւ աշուղական երգեր: Առաջին ձայնասկավառակս հիմնականում հայերնասիրական բովանդակությամբ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Ի դեպ՝ նշեմ, որ ներառված բոլոր 11 երգերն էլ ձայնագրվել ու գործիքավորվել են ժողովրդական գործիքների կենդանի նվագակցությամբ. Աշխատել եմ Գարիկ Առաքելյանի, Արմեն Սարգսյանի, Մուշեղ Մայիլյանի եւ Դեր-Հովայի հետ, ով նաեւ կատարել է ձայնասկավառակի միքս-մաստերինգը, իսկ դիզայնն իրականացրել է Արվին Քոչարյանը»,- պատմեց Սեւակ Ամրոյանը:
Երգչի առաջին ձայնասկավառակը կոչվում է «Էլ ետդարձ չկա»: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է ընտրել հենց այդ անվանումը եւ արդյոք այն ունի նախապատմություն, Սեւակը նշեց.
«Այդ տողերը «Ախպերս ու ես» երգից է, բայց այն ընտրելով՝ նպատակ եմ ունեցել, որպեսզի ամեն մեկն իր համար հետեւություն անի, ամեն մեկը յուրովի իր մտքերն ունենա այդ տողերում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պարագայում էլ ետդարձ չկա, լինի դա պատերազմի դաշտում, թե կյանքում»:
Շարունակությունը` այստեղ: