Թեստ. շրթունքների ձևն ու բնավորությունը
LifestyleInchuzem.am-ը գրում է.
Բնությունն մարդկանց տարբեր շուրթեր է տվել, դա հենց այնպես չէ: Շրթունքների ձևը շատ բան կարող է ասել կանանց մասին:
ՀԱՍՏ ԵՒ ՄԵԾ ՇՈՒՐԹԵ
Եթե նրան ինչ որ բան դուր է եկել, ապա նա ցանկանում է անհապաղ ստանալ այդ «ինչ որ բանը», անկախ այն բանից դա պայուսակ է, թե տղամարդ: Էներգիայով լի այս կինը չի ամաչում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելուց, ժամադրելուց և առաջինը զանգելուց: Նա ինքն է վերցնում այն, ինչն իրեն պետք է: Նրա կարգախոսն է «Հիմա կամ երբեք»:
Նրա համար շատ կարևոր են անկախությունն ու ազատությունը: Նա սիրում է անձնական տարածքն ու նույնը սպասում է սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենա անցկացնել իր մնացած կյանքը, պետք է լինի պատասխանատու և ճակատագրական որոշումներ կայացնող:
ՀԱՍՏ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԾ ՇՈՒՐԹԵՐ
Նրա մոտ առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրա կյանքը բաղկացած է վերելքներից և վայրէջքներից: Նա կարողանում է մարդկանց հասկանալ և լինել նրանց կողքին դժվար պահերին: Զարմանալի չէ, որ նա շատերին է դուր գալիս: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երեսը՝ ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ պրոբլեմների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա՝ խաբելով ինքն իրեն:
Նրա՝ իդեալական տղամարդու պատկերացումներն ամսագրերի նկարազարդումների և սիրավեպերի տղամարդկանց միքս է: Տղամարդիկ նման աղջիկներին համարում են շատ ամաչկոտ:
ՎԵՐԻՆ ՇՈՒՐԹԸ ՍՏՈՐԻՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ
Կայացած անձնավորություն, ով գործին մոտենում է զգացմունքով, ինչպես հարկն է և ըստ պայմանավորվածության և անպայման այն ավարտին է հասցնում: Այսիպիս աղջիկը կանոն գիտի, թե ինչ է ուզում: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»: Ակտիվ գործողությունների է գնում միայն այ դեպքում, երբ 200 տոկոսով համոզված է իր քայլերի ճշտության մեջ: Նա չի սիրում մարդկանց, որոնք կարող են ինչ-որ մի նախաձեռնություն կիսատ թողնել:
Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Նա տիրապետում է առաջնորդին բնորոշ մի շարք հատկությունների՝ ներառյալ խարիզման: Նրա երազանքների ասպետը պետք է լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է, և այդ տղամարդը պետք է նրան միշտ «հրի» դեպի նոր բարձունքներ:
ՍՏՈՐԻՆ ՇՈՒՐԹԸ ՎԵՐԻՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, քանի որ տարբերվում է բոլորից: Նրան տղամարդիկ հետաքրքրությամբ են նայում, իսկ կանայք չար և նախանձ հայացքով: Նա ավելի շատ գերադասում է հագնել կարտոֆիլի պարկ, քան այնպիսի մի մոդայիկ իր, որ ունի յուրաքանչյուր կին:
Նա գիտի, որ իրեն պետք է առանձնահատուկ տղամարդ և գիտի նաև, որ նման տղամարդ գտնելը երկար կտևի: Նա երկրպագուների պակաս չի զգում:
ԲԱՐԱԿ ԵՒ ԵՐԿԱՐ ՇՈՒՐԹԵ
Նա ամուր հենված է իր ոտքերին: Իրատես է, սիրում է ամեն ինչ նախորոք պլանավորել, նա գիտի թե ինչ նվերներ է գնելու Ամանորին արդեն աշնանը, պատրաստվում է ճանապարհորդել դեռ մեկ ամիս շուտ: Նա չի սիրում հասարակության մեջ ցույց տալ իր հույզերը, քանի որ միշտ թողնում է ծանրակշիռ և սառը մարդու տպավորություն: Սա իրականում սխալ տպավորություն է, ուղղակի նրա համար դժվար է հոգին բացել մյուսների առջև: Նրա տղամարդը կարող է անակնկալներ մատուցել, նա ցանկանում է միայն հուսալիություն:
ԲԱՐԱԿ ԿԱՐՃ ՇՈՒՐԹԵՐ
Յուրաքանչյուր ծով նրա ծնկներից է: Նրա լավատեսության պաշարը կհերիքի 3-4 սովորական մարդու: Նա ուղղակի չի կարող նստել մի տեղում: Սովորական նախագծերը նրան անհետաքրքիր են: Նա պաշտում է արկածներն ու ադրենալինը: Նա այնքան ինքնավստահ է, որ իր ձեռքն է վերցնում այնպիսի գործեր, որ շատ-շատերը վախենում են անել:
Նա իրական մարտիկ է և երբեմն վախեցնում է տղամարդկանց: Նա ցանկանում է ունենալ այնպիսի կողակից, որը կունենա նույն հատկանիշներն ինչ ինքն ունի: Նրան ուժեղ տղամարդ է պետք: