Օրվա բաղադրատոմս. Սերուցքով ու ելակով տորթ
LifestyleԲաղադրամասեր՝
200 գրամ սերուցքային կարագ՝ 100-ը խմոր, 100-ը կրեմ
3 ճ. գ. ճարպոտ թթվասեր
250 գրամ շաքարավազ՝ խմոր՝ 100, միջուկ՝100, կրեմ՝50
200 գրամ ալյւոր
700 գրամ կաթնաշոռ՝ 500՝միջուկ, 200՝կրեմ
200 գրամ սերուցքային պանիր
2 ճ. գ. կրախմալ
100 գրամ կաթնային շոկոլադ
500 գրամ սերուցք՝ 200՝ կրեմ, 300՝ զարդարանք
1 թեյի գդալ կոնյակ
Ելակ
Պատրաստման եղանակ՝
Ալյուրը, կարագը, շաքարավազը, թթվասերը միախառնել, հարել։
Խմորը դնել սառնարան։
Խմորը բաժանել երկու մասի՝ մեկը մեծ, մյուսը՝ փոքր։ Մեծը գրտնակել, դնել ջեռոցի ամանի մեջ։ Փոքրը երկարավուն կտրատել, ամրացնել ամանի պատերին։
.png)
500 գրամ կաթնաշոռը, սերուցքային պանիրը, կրախմալը, շաքարավազն ու ելակը հարել։
Լցնել ստացված միջուկը խմորի կենտրոնում։

Կրեմ՝
Կաթնաշոռը, կարագը, շոկոլադը, շաքարավազը, կոնյակը հարել։
Սերուցքը հարել։ Մի մասն ավելացնել կրեմին։ Լցնել ելակի միջուկի վրա։
Սերուցի մնացած մասով զարդարել տորթը՝ վերևից։
Զարդարել հատապտուղներով։

