ԻՏՁՄ-ն կներկայացնի «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի» տեսլականը
SocietyՀունիսի 1-ին, ժամը 12:00, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում (հասցե՝ Մ. Խորենացի 15) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կներկայացնի «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի» տեսլականը, նոր բրենդավորումը, ծրագրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը:
Նշենք, որ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության, ինչպես նաև մի շարք ընկերությունների և անհատների աջակցության շնորհիվ ՀՀ դպրոցներում գործող ինժեներական լաբորատորիաների թիվը հասել է արդեն 100-ի: