Միթար Գոշի դիմաքանդակը տեղադրվեց ՀՀ փաստաբանների պալատի բակում
SocietyԳրող, հոգևորական և մանկավարժ Մխիթար Գոշի բրոնզե դիմաքանդակը տեղադրվել է ՀՀ փաստաբանների պալատի վարչության շենքի բակում:
«Դիմաքանդակի հեղինակ Ղուկաս Չուբարի ընտանիքի հետ 6 ամիս բանակցություններ վարելուց հետոԿառլեն և Սառա Եսայանների ընտանիքը նվիրաբերել է դիմաքանդակը ՀՀ փաստաբանների պալատին»,- իր խոսքում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ քանդակագործըԽորհրդային Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ համահիմնադիր և Եղիշե Չարենցի դատապաշտպան, նշանավոր իրաբան Գրիգոր Չուբարյանի որդին է:
Զոհրաբյանի համոզմամբ՝ Գոշի ժառանգության ուսումնասիրությունը յուրաքնչյուր հայ իրավաբանի պարտականությունն է: Նա հուշարձանի տեղադրումը խորհրդանշական է համարում, քանի որ փաստաբանների հիմնական առաքելությունը մարդու իրավունքերի պաշտպանությունն է, ինչով զբաղվել է նաև Գոշը: Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» որոշ օրենքներ և կանոններ կիրառելի են մինչ օրս:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ իրավական հանրությունը նմանատիպ նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտություն ունի, քանի որ այդ ոլորտում չի գտնվի մեկը, ով չի գնահատի, չի գիտակցի Գոշի մտքի արժեքը ու չի կիրառի այն: «Հարկավոր է հետևել Գոշի այն մտքին, որ արդարությունը պետք է լինի անաչառ, անկաշառ, և որ բոլորը պետք է ենթարկվեն օրենքին »,- ավելացրեց Հովհաննիսյանը:
Ելույթ ունեցան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գրող և հրապարակախոս Զորի Բալայանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:
Մխիթար Գոշի «Դատասատնագիրքը» բաղկացած է 251 հոդածից: Պահպանվել են «Դատաստանագրքի» բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ այն հրապարակվել է 1848 թ: