Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է, եվրոյինը՝ աճել
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 477.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.23 դրամ (աճել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.94 դրամ (աճել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.24 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 250.26 դրամ, ոսկի՝ 18,673.8 դրամ, պլատին՝ 15,107.93 դրամ։
Մայիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: