Գիտե՞ս` դու փոքրիկ հայուհու ես նման. Քիմ Քարդաշյանը` դստերը (լուսանկար, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Snapchat-ում ներկայում լայն տարածում գտած face-swapp հավելվածի միջոցով փոխել է իր ու դստեր դեմքերը, ինչի արդյունքում ստացվել է զվարճալի լուսանկար:
«Գիտե՞ս` դու նման ես փոքրիկ հայուհու»,-կարճատև տեսանյութում ասել է ոգևորված մայրն իր 2-ամյա դստերը` Նորթին:
Քարդաշյանը նաև նկատել է, որ աղջնակը նման է այն ժամանակվա Քիմին, երբ ինքը դեռևս լազերային միջամտության արդյունքում չէր հեռացրել ճակատի աղվամազերը:
Ինչպես նշում է usmagazine.com-ը, նախկինում Քարդաշյանը խոստովանել է, որ շատ մազոտ է եղել՝ հատկապես ճակատի ու պարանոցի հատվածներում:
«Յուրաքանչյուր նկարահանումից հետո մասնագետները Photohsop-ի միջոցով հեռացնում էին ավելորդ մազերը, դա ինձ դուր չէր գալիս, և ես որոշեցի գնալ ու մեկընդմիշտ ազատվել աղվամազերից: Բայց որքան էլ տարօրինակ է, հիմա ես ափսոսում եմ, որ այդպես եմ վարվել, ու կցանկանայի նորից աղվամազեր ունենալ»,-անկեղծորեն ասել է 35-ամյա աստղը:
