«Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը մեկնակում է մարզերից ժամանած երեխաների համար
SocietyՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի առաջին փուլը մեկնարկում է հունիսի 1-ին՝ ՀՀ մարզերի և ԼՂՀ քաղաքային ու գյուղական համայնքների աշակերտների համար: Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նախատեսվել է նաև Թալիշի, Մարտակերտի ու Մատաղիսի աշակերտների մասնակցությունը ծրագրին:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հայտնեց, որ երեխաներին մարզերից բերում են Երևան՝ ցույց տալու մայրաքաղաքը, մշակութային կոթողները, հուշարձանները, թանգարաններն ու համերգային ծրագրերը:
«Սա հնարավորություն կտա երեխաներին շփվել իրենցհասակակիցների հետ այլ մարզերից ու այցելել Երևանի տարբերմշակությաին օջախները»,- հավելեց Պողոսյանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն և ծրագրիղեկավար Գագիկ Մանասյանի խոսքով՝ միջոցառումները կազմակերպելիս հաշվի են առնվում երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները:
Նրանց անգամ տրամադրվում են թերթիկներ, որտեղ նրանք իրենց կարծիքը, առաջարկները կամ դժգոհությունները կարող են գրառել:
«Երեխաները Ազգային օպերայի թատրոնում հունիսի 1-ին կմասնակցեն «Անուշ» ներկայացմանը: Նրանք նաև կծանոթանան հանդիսատեսի համար անտեսանելի դերասանական կյանքին և կակցելեն կուլիսներից այն կողմ»,- մանրամասնեց Մանասյանը:
Արցախից, Շիրակի ու Տավուշի մարզերից մայիսի 31-ին Երևան է ժամանել 140 երեխա, իսկ հունիսի 1-ին Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերից նրանց կմիանան ևս 170-ը: