Կառլ Լագերֆելդը ստեղծել է նշանադրության մատանիների նրբաճաշակ հավաքածու (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Chanel նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը ստեղծել է նշանադրության մատանիների հավածաքու, ինչն արել է ամերիկյան Frederick Goldman ոսկերչական ընկերության առաջարկով:
Ինչպես հայտնում է Vogue-ը, 82-ամյա դիզայներն անմիջապես տվել է իր համաձայնությունը, ինչի արդյունքում նրա էսքիզների հիման վրա ստեղծվել են նրբաճաշակ զարդեր: Հայտնի է, որ դրանք վաճառքում կհայտնվեն արդեն աշնանը:
Մատանիներից ամեն մեկի վրա ներսի հատվածում փորագրված է Karl անունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առաջինը մատանիները գնելու հնարավորություն կունենան ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները:




