Հայ փոքրիկների ռեակցիան՝ լիմոն ուտելիս. զվարճալի լուսանկարներ
LifestyleShabat.am-ը գրում է.
Լուսանկարիչներ Դեվիդ Վայլը և Էյպրիլ Մեյսիբորկան ժամանակին նկարահանել էին փոքրիկներին՝ առաջին անգամ լիմոն ուտելիս: Shabat.am-ը հունիսի 1-ին փորձել է կրկնել հայտնի գաղափարը ու ներկայացնել հայ փոքրիկների զվարճալի լուսանկարները:
Նշենք, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.-ին: Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ.-ին, որից հետո՝ 1996թ. ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Shabat.am-ը շնորհավորում է բոլոր փոքրիկներին ու մաղթում անհոգ ու երջանիկ մանկություն:

Զավեն-3 տարեկան

Նորիկ-3 տարեկան

Արթուր-4 տարեկան

Մերի-4 տարեկան

Միրիել-3 տարեկան

Նիկա-3 տարեկան

Անի-4 տարեկան

Էրիկ-4 տարեկան

Նարեկ-4 տարեկան