Փոքրիկ երգչուհին առանձնացել է Լիլիթ Հովհաննիսյանից. ո՞ւմ է նա ասում «մնաս բարով» (ֆոտո, վիդեո)
LifestyleArmlur.am-ը գրում է.
Փոքրիկ երգչուհի Նանուլը, որ երկու տեսահոլովակում նկարահանվել էր երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի նմանությամբ, որոշել է առանձնանալ:

Նա այս անգամ հանրությանը ներկայացրել է այնպիսի տեսահոլովակ, որտեղ ավելի մանկական կերպարում է:

Խոհանոցային «գործերից» սկսած մինչեւ պարային աշխուժ շարժումներ երգչուհի Նանուլը անում է իրեն հատուկ ճարպկությամբ ու բոլոր բալիկների պես` թիթիզ:

Թե ինչ հաջողություն կունենա փոքրիկի այս տեսահոլովակը, ժամանակը ցույց կտա: Բայց օրը հետաքրքիր է ընտրված. այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: