Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
SocietyԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ հունիսի 1-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տոնական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել են ալիմենտային բռնագանձման վարույթներով երեխաները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնիÖ :
Այս անգամ երեխաներին ողջունել են Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները, Ծառայության կողմից փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, իր խոսքում մասնավորապես նշել է՝ «Սիրելի՛ երեխաներ, դուք մեր մշտական ուշադրության կենտրոնում եք, իսկ այս տոնական օրը հերթական առիթն է՝ հանդիպելու ձեզ։ Այսօրվա տրամադրությունը թող մշտապես ուղեկցի ձեզ։ Դուք եք մեր ապագան, ձեզանով է պայմանավորված բոլորիս վաղվա օրը։ Եղե՛ք առողջ և հաջողակ։ Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և անհոգ մանկություն»։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է նաև Հարկադիր կատարման ծառայության նաև բոլոր մարզային ստորաբաժանումներում։