Ջոլին և Փիթը 3.8 մլն դոլարով առանձնատուն են գնել Իսպանիայում. ԶԼՄ-ներ
LifestyleՀոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մոտ 3.8 մլն դոլարով առանձնատուն են գնել իսպանական Մալորկայում՝ գրում է Daily Mail-ը։ Ռիելթոր Ալեսանդրո Պրոտոյի խոսքով՝ Բրեդ Փիթը սիրահարվել է Բալեարյան կղզիներին «Լռության 5 վայրկյան» ֆիլմի նկարահանումներից հետո և խնդրել իր համար տուն գտնել Մալորկայում։
Ըստ առկա տվյալների՝ առանձնատան մակերեսը կազմում է 900 քառակուսի մետր, այն ունի 8 ննջասենյակ, մեծ այգի ու լողավազան։
Փիթն ու Ջոլին արդեն անշարժ գույք ունեն Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Մասնավորապես, ֆրանսիական «շատո Միրավալ» կալվածքը նրանք գնել են 60 մլն դոլարով։




