ԱԺ բակում տիրում էր սեր ու խնդություն (լուսանկարներ)
SocietyԱյսօր ՀՀ ԱԺ-ում մեծ տոնախմբություն էր՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ազգային ժողովի բակը գունազարդ էր, երեխաներին ուրախացնելու նպատակով այնտեղ էին գտնվում հեքիաթների հերոսներ, աճպարարներ, հայտնի երգիչ- երգչուհիներ: ԱԺ բակում տիրում էր ջերմություն ու խնդություն: Ի դեպ, ԱԺ էին այցելել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ իր թոռնուհու, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Հովհաննես Սահակյանն իրենց զավակների հետ: ԱԺ-ում այսօր, ինչպես երբեք, գտնվելը հաճելի էր:











