Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցնեն Արցախում

Society

 «Օլիմպավան»-ում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Օրակարգի հաստատումից հետո քվեարկությամբ Գործկոմի նոր անդամ է նշանակվել Էդվարդ Բաբախանյանը, ով փոխարինելու է այս պաշտոնում Ալֆրեդ Հավանին: Նիստի մեկնարկին քննարկվել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և լրացումների նոր խմբագրությամբ տարբերակը ու դրա հետ կապված նիստի մասնակիցների որոշ բանավոր առաջարկները:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է պարոն Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու կարևորության և անհրաժեշտության մասին ելույթներ են ունեցել Գործկոմի փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը (Լոս Անջելես, ԱՄՆ), Ստեփան Դերբեդրոսյանը (Բեյրութ, Լիբանան),  Ռոլանդ Շառոյանը (Երևան), Գործկոմի անդամներ Միսաք Նաճարեանը (Բեյրութ, Լիբանան), Պողոս Քիշեանը (Մոնրեալ, Կանադա), Սեպուհ Պաղտոյեանը (Վիեննա, Ավստրիա), Ֆրիջ Շարոյանը (Հալեպ, Սիրիա), Հարություն Թահմազյանը (Նիկոսիա, Կիպրոս), Էդվարդ Բաբախանյանը (Թեհրան, Իրան), Պերճ Հալաճեանը (Ալեքսանդրիա, Եգիպտոս), Ավետիս Թոքաթլյանը (Բուենոս Այրես, Արգենտինա), Հարություն Հարությունյանը (Երևան), ՀԽՀԿ պատվավոր անդամներ Ալֆրեդ Հավանը (Թեհրան, Իրան), Վանիկ Պետրոյանը (Թեհրան, Իրան), Հրաչ Դեր-Սարքիսսյանը (Մոնրեալ, Կանադա):

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն: Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայությունից:

Ամփոփելով հարցի քննարկումը պարոն Զաքարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և նշել. «Կասկած անգամ չունեի, որ հարցն արժանանալու է Ձեր հավանությանը: Սա չափազանց պատվաբեր, համարձակ և պատմական որոշում է մեր ազգի համար: Դժվարություններ և խնդիրներ կլինեն, սակայն յուրաքանչյուր հարց ունի իր լուծումը»:

ՀԽՀԿ գործկոմը որոշում է ընդունել նաև ՀԽՀԿ Գլխավոր Ասամբելան անցկացնել Արցախում`2017թ. սեպտեմբերի 3-ին:

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկվել է նաև Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել Համահայկական 2-րդ ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրվարին` Ծաղկաձորում:

Նիստի ավարտին ՀԽՀԿ Գործադիր կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. ««Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեն և Համահայկական խաղերի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Արցախի Հանրապետությանն ու Արցախի ազատ քաղաքացիներին և դատապարտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի` նախապես մշակված սցենարով սանձազերծած աննախադեպ սադրանքն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Միայն Արցախի Պաշտպանության բանակի արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավ իճակը վերցնել հսկողության տակ և լռեցնել թշնամուն:

Մեր զորակցությունը գործնական հարթություն տեղափոխելու նպատակով էլ որոշում ենք կայացնում Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու մասին: Սա բխում է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության ամրապնդմանն ուղղված մեր հիմնական նպատակից: Հուսով ենք` այս որոշումը կնպաստի հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող մեր հայրենակիցների և արցախահայության միջև ամուր և հարազատական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև կստեղծի նոր հնարավորություններ Արցախի տնտեսության զարգացման համար»:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education