Մանուկների տոնը առիթ է ուշադրությունը ծանր պայմաններում ապրող երեխանների խնդիրների վրա սևեռելու համար
SocietyՄանուկների տոնը առիթ է ուշադրությունը ծանր պայմաններում ապրող երեխանների խնդիրների վրա սևեռելու համար: Այս գաղափարի ներքո է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին իր հարկի տակ մեկտեղում երեխաներին ու մշակութային, հասարակական, սոցիալական ոլորտի գործիչների: Այս տարի ևս Երեխաների իրավունքների պաշտպանության օրը տեղի ունեցավ «Օրրան»-ի ամենամյա բարեգործական միջոցառումը: Երեխաների համար այդ օրը իսկական տոնի էր վերածվել, հրավիրված էին հեքիաթների հերոսներ:
«Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով` միջոցառման գլխավոր նպատակը երեխաների համար տոն կազմակերպելն է` այդ կերպ հանրության ուշադրությունը ծանր պայմաններում ապրող երեխանների խնդիրների վրա հրավիրելով:
«Երեխաներին առաջին հերթին խաղություն եմ մաղթում, որ նրանք չկորցնեն իրենց քույրերին, եղբայրներին պատերազմի պատճառով: Կարևոր է երեխաների համար անել ամեն ինչ, որ նրանք շարունակեն երազել և փորձեն հասնել իրենց երազանքներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Երգիչ Արթուր Իսպիրյանը մաղթեց, որ երեխաները առողջ լինեն, լավ կրթություն ստանան, հնարավորություն ունենան ճանաչելու աշխարհը և կառուցեն ամուր, հզոր հայրենիք: Երգչուհի Նառան երեխաներին անհոգ մանկություն և խաղաղ երկինք ցանկացավ:
Միջոցառման ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, նրանց համար ճաշատեսակները պատրաստում էր արտասահմանից հատուկ հրավիրված խոհարարը, նրան փորձում էին օգնել հյուրերը: Միջոցառման կայացմանն աջակցում էին «Օրրան»-ի մշտական գորընկերները: Երեխաների դեմքի ժպիտներից կարելի էր հասկանալ, որ միջոցառումը իսկապես կայացել է:



