Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված 100 ինժեներական լաբորատորիաները այսուհետ կկոչվեն «Արմաթ»

Society

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը

Հունիսի 1-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի» աջակից ընկերություններին, շահագրգիռ կառույցներին և ՀՀ պետական պաշտոնյաներին ներկայացրել է ծրագրի տեսլականը, նոր բրենդավորումը, ծրագրի մասին պատմող կարճամետրաժ  ֆիլմը:

«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 100-ի, որտեղ սովորում են ավելի քան 2000 դպրոցականներ:

Ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով նպաստել մարզային զարգացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաև հեռավոր գյուղերում:

Այսուհետ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված և առաջիկայում ստեղծվող բոլոր այս ինժեներական լաբորատորիաները կկրեն «Արմաթ» անվանումը: «Արմաթի» հիմնարար արժեքները բխում են 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ Հայաստան, տեխնոլոգիա և նոր սերնդի զարգացում՝ խթանելով ձեռնարկատիրական միտքը և առաջնորդելու ձիրքը։

«Արմաթ» անվանումը բաղկացած է «ար» հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից և մաթեմատիկայի «մաթ» մասնիկից ու խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի ու մաթեմատիկական- անալիտիկ մտածողության կարևորությունը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ստեղծվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, HSBC բանկի, One Armenia, GIZ կազմակերպությունների և Էդուարդ Սարիբեկյանի շնորհիվ: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում և օրեցօր ծրագրին միանում են նոր ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հանուն Հայաստանի տեխնոլոգիական՝ այդ թվում երկրի ռազմարդյունաբերական ապագայի, իսկ երիտասարդ տաղանդավոր սերունդը երկար սպասեցնել չի տա և կարճ ժամանակում կարդարացնի բոլոր ներդրումները:

100-րդ ինժեներական լաբորատորիայի սաներն այսօր կազմակերպիչների կողմից հոբելյանական պատվոգիր ստացան: Լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ և գործում է «Ղողանջ» կենտրոնում:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին պատմող ֆիլմի հղումն՝ այստեղ:

One Armenia-ի կողմից նախաձեռնած հանգանակության արշավի հղումն՝ այստեղ:

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող ծրագիրը հավակնում է դառնալ Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: ԻՏՁՄ-ն ծրագրում է լաբորատորիաներ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցներում, իսկ տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

* * *

ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագիրը (ԱրմՌոբոտիքս), ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025