Դինքի սպանության գործով ազատ արձակված պաշտոնյաների հարցով դիմել են Սահմանադրական դատարան
SocietyՀրանտ Դինքի սպանության գործով անցնող պետական պաշտոնյաների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը Դինքի փաստաբանները տեղափոխել են Սահմանադրական դատարան։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները իրենց անհամաձայնությունն են հայտնել Դինքի սպանության գործով անցնող 24 պաշտոնյաների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու ու նրանց ազատ արձակելու դատարանի որոշմանը։
Դինքի փաստաբանները դատարանի այս որոշումը հանձնել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու դրա օրինականությունը։ Փաստաբանները շեշտել են, որ ազատ արձակված ներկա եւ նախկին պաշտոնյաները Հրանտ Դինքին թիրախավորելու եւ հետագայում նրան սպանությունը կազմակերպելու գործում մասնակցություն են ունեցել։
Բացի այդ, Դինքի փաստաբանները նշել են, որ հետաքննությունը թերի է ընթացել եւ մի շարք պետական պաշտոնյանների նկատմամբ վարույթ չի իրականացվել։