Իսպանիայում տղամարդը խեղդել է ընկերուհուն օդանավից ուշանալու պատճառով
SocietyՍեւիլիայի Սան Պաբլոյի օդանավակայանում տղամարդը սպանել է իր ընկերուհուն վերջինիս՝ օդանավից ուշանալու պատճառով, գրում է El Mundo-ն:
Կինը, որը ենթադրաբար ռումինուհի էր, վիճել էր ընկերոջ հետ կայանատեղիում այն բանից հետո, երբ ուշացել էր օդանավից, ինչի պատճառով տղամարդը վեճի ժամանակ խեղդել է նրան:
Կնոջ մարմինը գտել էին մեքենայի մեջ: Ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածում է տեղի կրկեսի աշխատակցին, որը նույնպես ազգությամբ ռումինացի է: