Զլմ-ներ. Թեյլոր Սվիֆթը և Քելվին Հարիսը բաժանվել են
LifestyleԹեյլոր Սվիֆթը և Քելվին Հարիսը բաժանվել են մեկ տարվա հարաբերություններից հետո։ Աղբյուրները նշում են, որ 26-ամյա երգչուհին և 32-ամյա դիջեյը մնացել են լավ ընկերներ։ Նրանց բաժանման մասին հայտնի է դարձել մի քանի աղբյուրներից։
Նրանցից մեկը մանրամասներ է հայտնել նրանց բաժանման մասին։
«Նրանց միջև չի եղել ոչ մի լուրջ վեճ, պարզապես նրանց հարաբերություններում այլևս չկար ոչ մի ռոմանտիկա։ Նախաձեռնողը եղել է Քելվինը։ Թեյլորը դեռ տխուր է, բայց նրանք շփվում են։ Ավտովթարից հետո Թեյլորը միշտ գտնվում էր Քելվինի կողքին և խնամում էր նրան»։
Նշենք, որ մայիսի 20-ին Քելվին Հարիսը ավտովթարի էր ենթարկվել, ինչի պատճառով ստիպված էր եղել հետաձգել իր բոլոր համերգները։