Հայաստանում կկառուցվի տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրը
SocietyՀՀ կառավարությունը «Թայգր գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրը՝ հագեցած նորագույն սարքավորումներով, և Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն:
«Ընկերությունը նախատեսում է իրականացնել 11.4 մլրդ դրամի ներդրում, որից 3.1 մլրդ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 100 հազար դրամ»,- ասաց նախարարը: