Օրգանիզմը մաքրող 5 մթերք
LifestyleԿիտրոն
Կիտրոնն առկա է ցանկացած դետոքս ծրագրում: Կիտրոնի հյութը խթանում է մարսողությունը, բարձրացնում է իմունիտետը, մաքրում է լյարդն ու աղիները, վերացնում վիրուսները:
Կոտեմ
Կոտեմը պարունակում է А, C, D, E, K և В խմբին պատկանող համարյա բոլոր վիտամինները: Դրա մեջ կա յոդ, երկաթ, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և շատ այլ միկրոտարրեր:
Կոճապղպեղ
Օրգանիզմից հանում է թույները և օգնում նիհարելու: Խթանում է մասողական համակարգը, արագացնում է արյան շրջանառությունը և վերացնում բորբոքումները:
Սպանախ
Քլորոֆիլի պարունակության շնորհիվ այն վնասազերծում է թույները, մաքրում աղիները և կանխում փտման պրոցեսները:
Թուրինջ
Քիչ է որ թուրինջը՝ գրեյպֆրուտը, դիետիկ մթերք է, այն նաև մաքրում է օրգանիզմը քաղցկեղածին նյութերից ու շլակից: Միրգը հատկապես օգտակար է ինսուլինի և խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց: