Կարլ Լագերֆելդը ամուսնական մատանիների հավաքածու է թողարկել (ֆոտո)
LifestyleԿարլ Լագերֆելդն առաջին անգամ որոշել է զբաղվել ամուսնական մատանիների դիզայնով։ Մոդելյորը թողարկել է զարդերի հավաքածու Frederick Goldman ոսկերչական բրենդի համար։
Հեղինակի խոսքով՝ իր ստեղծած մատանիները խորհրդանշում են սրտերի միացումը և անկեղծ զգացմունքները։
Պլատինե օղակներից, 18 կարատանոց ադամանդից և դեղին ոսկուց պատրաստված այս զարդերը, որոնց գինը տատանվում է հազարից 10 հազար դոլար գնային սահմաններում, կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում։


