Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան սեփական ռեալիթի շոուն կթողարկեն
LifestyleԱմերիկյան հեռուստատեսությունն արդեն ունի Քարդաշյանների մասնակցությամբ ռեալիթի շոու: «Քարդաշյանների ընտանիքը» եթերում է արդեն 9 տարի: Հիմա ԱՄՆ-ի ամենահայտնի ընտանիքը ևս մեկ շոու է նկարահանելու: Այս շոուի հերոսները կլինեն Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան,-գրում է Orer.am-ը:
Նրանք իրենց շոուում ցույց կտան իրենց կյանքը ամուսնությունից մինչև երեխայի ծնունդը: Նրանք արդեն հանդիպել են պրոդյուսեր Ռայան Սիքրեսթի հետ: Ռայանը աշխատում է նաև «Քարդաշյանների ընտանիքը» շոուի հետ: Ըստ նախնական տվյալների` շոուն կունենա 6 թողարկում: