Թեստ. Ընտրեք այն դուռը, որն ավելի հոգեհարազատ է Ձեզ
LifestyleԻնքնաճանաչումը ինքնազարգացման գլխավոր պայմանն է: Դուք չեք կարող հասկանալ մեկ այլ մարդու, եթե չեք հասկանում ինքներդ Ձեզ: Սա շատ հետաքրքիր թեստ է, որը շատ կարճ ժամանակահատվածում հայտնի է դարձել համացանցի այն օգտատերերի շրջանում, ովքեր ցանկանում են իմանալ իրենք իրենց և իրենց ապագայի մասին ավելին: Այս հասարակ թեստը շատ ճշմարիտ է: Ձեզանից միայն պահանջվում է նայել այն դռները, որոնք տարատեսակ ուղիներ են բացում: Առանց մտածելու ընտրեք այն դուռը, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է: Այն արահետը, որը դուք կընտրեք կբացահայտի Ձեր «Ես»-ի թաքնված և գաղտնի կողմերի մասին և կպատասխանի Ձեզ երկար ժամանակ տանջող բոլոր հարցերին:
Նախ և առաջ ընտրեք այն դուռը և ճանապարհը, որը Ձեզ ամենաշատն է դուր եկել: Իսկ այժմ առաջ դեպի ճնապարհը և ինքնաճանաչումը:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 1-ԻՆ ԴՈՒՌԸ
Դուք ընտրել եք ազատության ճանապարհը: Ձեզ համար կարևոր է անկախությունը և ազատ տարածությունը: Դուք ինքնուրույն եք Ձեր կյանքը կառավարում: Մինչ ինչ-որ հետևություններ անելը, Դուք սովորաբար կշռադատում եք տվյալ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Դուք նպատակասլաց եք և համառորեն հասնում եք Ձեր բոլոր նպատակներին: Դուք կարողանում եք ճիշտ օգտագործել Ձեր ժամանակը և ուրախանալ կյանքով:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 2-ՐԴ ԴՈՒՌԸ
Ձեր ընտրած ճանապարհը Ձեր շատ փոքրիկ անձնական անկյունն է, որտեղ տեղ չկա այլ մարդկանց համար: Դուք հարմարավետ եք զգում ինքերդ Ձեզ հետ: Դուք նախընտրում եք ճանապարհորդել և տարբեր հավաքույթների գնալ միայնակ: Դուք չեք զգում դայակի կամ ինչ–որ մեկի կարծիքի կարիքը: Դուք իսկապես սիրում եք Ձեր ընկերներին, սակայն ժամանակ առ ժամանակ, ինչպես ջրի մի կում, անհրաժեշտ է ազատ տարածություն:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 3-ՐԴ ԴՈՒՌԸ
Ձեզ սպասում են գեղեցիկ և դրական զգացողություններ: Դուք չեք կարող պատկերացնել Ձեր կյանքը առանց ազարտի , գեղեցիկի և արկածների: Ձանձրույթը Ձեզ համար չի: Դուք անդադար սովորում եք, «Դար ապրիր և դար սովորիր» ասույթը հենց Ձեզ համար է ասված: Դուք շատ հետաքրքրասեր եք և միշտ Ձեզ մոտ շատ հարցեր են առաջանում:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 4-ՐԴ ԴՈՒՌԸ
Դատելով, թե ինչպիսի ճանապարհ Դուք ընտրեցիք Ձեզ սպասվում են հետաքրքրաշարժ իրադարձություններ և արկածներ: Դուք գրեթե միշտ մտածում եք Ձեր ապագայի մասին և փորձում ինչ-որ նոր բան: Կարելի է ասել, որ Դուք մի փոքր տաքարյուն եք և չեք մտածում հետևանքների մասին: Դուք Ձեր տեսակով օրենք չեք սիրում պահել, բայց Ձեզ սիրում են հենց Ձեր խարիզմայի և սուր զգացողությունների նկատմամբ Ձեր հակումի համար: Ոչ ոք չի կարող նույնիսկ մտածել, որ Դուք Ձեր ժամանակը անիմաստ եք վատնում:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 5-ՐԴ ԴՈՒՌԸ
Ձեր դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ձեզ համար կարևոր է հանգստությունը, խաղաղությունը և բնական գեղեցկությունը: Ձեզ հետաքրքրում է ոչ այնքան նպատակը, որքան դրան հասնելու ուղին: Դուք լողում եք մի ուղղությամբ և ամեն կերպ պահում եք Ձեր հանգստությունը: Դուք դրամաներից խուսափելու վարպետ եք:
ԵԹԵ ԸՆՏՐԵԼ ԵՔ 6-ՐԴ ԴՈՒՌԸ
Դուք ընտրել եք հանգստությունը և խաղաղությունը: Միայնությունը, լռությունը և զգուշավորությունը Ձեր լավագույն ընկերներն են: «Հին ընկերը լավ է նոր երկուսից» ասույթը իսկը Ձեր մասին է: Դուք իսկական ճշմարտախոս եք և միշտ գտնվում եք կյանքի նպատակը հասկանալու փնտրտուքներում: Դուք միշտ պատրաստակամ եք նոր գիտելիքներ սովորել: Դուք իսկական մտածող և փիլիսոփա եք:
Հույս ունենք , որ քիչ թե շատ կարողացաք բացահայտել Ձեր գաղտնի կողմերն ու անցաք ինքնաբացահայտման ևս մեկ փուլ: Բացահայտեք Ձեր ինքնությունը, սովորեք լսել Ձեր սրտի ձայնին և կիսվեք թեստով Ձեր ընկերների հետ:
Աղբյուր` Inchuzem.am
