Yerevan, 06.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եթե ոչ ես, ապա ո՞վ». Գևորգ Վարդանյանը թողեց Ռուսաստանում իր կրթությունն ու եկավ Արցախում ծառայելու

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Գյումրիում այցելեցինք զոհված շարքային զինծառայող Գևորգ Վարդանյանի ընտանիքին:

Գևորգը ծնվել է 1996 թվականին Գյումրիում, բայց 6 տարեկան հասակից  ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Ապրելով ու սովորելով ՌԴ-ում՝ նախընտրել է ծառայությունն անցնել հայրենիքում, և բանակ զորակոչվելու տարիքը լրանալուն պես, Գյումրի է վերադարձել: Սիրած արտահայտություն ուներ, ասում էր «եթե ոչ ես, ապա ո՞վ»:
 
Գևորգի հայրը պատմում է, որ անհանգստանում էր, թե այլ միջավայրում մեծացած իր որդին չի կարող հարմարվել հայաստանյան բանակային կյանքին և դժվարություններ կունենա: Բայց կարճ ժամանակ անց իմացել են , որ Գևորգը փայլուն է դրսևորում իրեն: Ծառայում էր Թալիշուի ուղղությամբ: Սկզբում, երբ հայերեն տառերը չի իմացել, խնդրել է զինվորական երդումն ու զինվորական կանոնադրությունն իր համար ռուսերեն տառերով գրեն, որ սովորի և ամեն ինչ ճիշտ անի և դիրքեր բարձրանա: Հետագայում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:
Գևորգը մի քանի անգամ իր ընկերների հետ  ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով  տարբեր խրախուսանքների:
2015 թվականի սեպտեմբերի 25-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ ընկերներից մեկի կյանքը փրկելու համար խրախուսական արձակուրդի է արժանացել: 
 
Պարոն Գագիկը նաև հիշեց, որ ռուսական քոլեջում, որտեղ Գևորգն էր սովորում ուսանողներին հանձնարարել են որևէ խնդրի  շուրջ վերլուծություն գրել, Գևորգն ասել է. «ես հայ եմ և ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը», և իր աշխատանքն այդ թեմայով է գրել ու ներկայացրել: Ռուսական դպրոցում չէր անցել  Հայոց պատմություն, բայց ամբողջ օրն համացանցում այդ մասին էր կարդում, ու ինչ էլ չէր գտնում ծնողներին էր հարցնում: 
 
Շատ մտերիմ է եղել իր դասակի տղաների հետ, բոլորի հանդեպ շատ ուշադիր է եղել: Նույնիսկ ապրիլի 1-ին, երբ ողջ ուժգնությամբ մարտեր էին ընթանում,  զանգել է հորեղբոր տղային և  տեղեկացրել, որ զոհվել է իր մարտական ընկերներից Վլադիմիր Մելքոնյանը, խնդրել է անպայման հոգեհանգստին այցելել:
Թեժ մարտերից հետո Գևորգին գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված: Ընկերները ընտանիքի անդամներին պատմել են, որ նա ոչնչից չի վախեցել, մեկ վայրկյան անգամ չի մտածել ետ նահանջելու մասին: Եվ իր կողքի սպաներից մեկի մարմինն ինքն է դուրս բերել մարտի դաշտից:
 
Գևորգի ծառայության ողջ ընթացքում ծնողներն Հայաստանում չեն եղել: Վերջին անգամ ապրիլի 3-ի երեկոյան են հետը խոսել: Հանգստացրել է ծնողներին և ասել. «Մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, քաղելով առաջ ենք գնում, սրանք ով են, որ գան մեր հողերին հասնեն: Այս կռիվը մեր քույրերի ու մայրերի համար է»:
 
 
Որդու զոհվելուց հետո ընտանիքը վերադարձել է Գյումրի և այլև չեն պատրաստվում երկրից մեկնել:
«Սա մեր հայրենիքն է, մեր հողը, որտեղ մեր որդիների արյունն է թափվել: Եթե մենք հետ չգանք, դա կնշանակի, որ իզուր էր այս կռիվը: Պետք է գանք ու հաստատվենք մեր երկրում:  Ծնողներն ուզում են, որ Գևորգի քույրը՝  իրենց միակ երեխան, Հայաստանում շարունակի իր կրթությունը: Օգնության հարցով դիմել են Պաշտպանության և Կրթության նախարարություններին, սակայն, դեռ պատասխան չեն ստացել:
 
 
 
Հ. Գ.  Գևորգի ընտանիքի անդամները բողոքում էին, որ իրենց որդու մահվան վկայականի մեջ սխալ օր  են նշել: Նրանք Գևորգի հետ խոսել են ապրիլի 3-ին ուշ երեկոյան, բայց մահվան վկայականի մեջ նշված է ապրիլի 2: Հոր խոսքերով իրենց որդին կռվել է, պայքարել ինչքան կարողացել է, և նույնիսկ այդ մեկ օրն էլ շատ կարևոր է, պետք չէ թղթաբանական մանր սխալների պատճառով զրոյացնել այդ կռիվը:
 
Թվում է, թե սա մանրուք է, բայց իրականում լուրջ խնդիր է: Ինչո՞ւ են օրեր ջնջում մարդկանց կենսագրությունից: Այդ օրերից յուրաքանչյուրն իր մեջ ողջ պատմություն է պարունակում: Մեր տղաները կռիվ են տվել, հարձակումներ հետ մղել, դիրքեր հետ գրավել: Մարդիկ իրենց կաբինետներում նստած խաչ են քաշում այդ ամենի վրա և իրենց նախընտրած օրն ավարտում  պատերազմի դաշտում զոհված զինվորի կյանքը: Նման փնթի ձևով չի կարելի աշխատել, հարգելի պատասխանատու մարմիններ:
New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket