Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրվեց տեխնիկական սարքավորումներով
SocietyՀՀ կառավարությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համալրում է տեխնիկական նոր միջոցներով: Մասնավորապես, գործադիրի հունիսի 2-ին ընդունած որոշմամբ ձայնագրային սարքավորման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի գույքը (ձայնագրային սարքավորումներ) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտին:
«Բացի այն, որ թանգարան-ինստիտուտը համալրվում է նոր տեխնիկական միջոցներով, որոշման արդյունքում նաև կտնտեսվեն այն գումարները, որոնք մինչ օրս ծախսվում էին այդ սարքավորումների վարձակալության համար»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: