Ահա թե ինչու են տղամարդկանց ու կանանց կոճակները տարբեր կողմերում
LifestyleԵրևի նկատել եք, որ տղամարդկանց հագուստի կոճակները աջ մասում են, իսկ կանանցը՝ ձախ:
Իսկ թե ինչու է այդպես, ոչ բոլորը գիտեն: Արյոք սա ուղղակի հագուստը տարբերելու համար է, թե՞ ունի ինչ-որ նշանակություն: Հենց այս հարցի պատասխանը փրձեց փնտրել Orer.am-ը:
Այսպիսոսվ` կան մի քանի պատճառներ, սակայն դրանցից ամենահավանականը երկուսն են:
Ամենահայտնի պատճառն այս մեկն է. նախկինում հարուստ կանայք (այն ժամանակ ոչ բոլորին էր հասանելի կոճակներով զգեստը) հագնվում էին իրենց սպասուհիների օգնությամբ, և քանի որ նրանք հիմնականում աջլիկ էին, նրանց հարմար էր քանդել ձախ կողմի կոճակները: Իսկ տղամարդիկ գրեթե միշտ մենակ էին հագնվում և նրանց հարմար էր աջ կողմի կոճակները:
Երկրորդ պատճառն այն է, որ կանայք կրծքով կերակրելիս երեխային հիմնականում պահում են ձախ կրծքի մոտ, իսկ երբ կոճակները ձախ մասում են. հագուսի մի մասով կարելի է ծածկել երեխային: