Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի իշխանությունները սպասում էին բանաձևի ընդունմանը. Վ.Գեղամյան

Interview

«Twitter-ի թուրք օգտատերերը կոչ են անում բոյկոտել գերմանական «Մերսեդես» մակնիշի մեքենաները, իսկ գերմանացիներին կոչում Հիտլերի թոռներ»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Orer.am-ը Skyp-ի միջոցով կապ հաստատեց Վ. Գեղամյանի հետ՝ պարզելու, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո ինչպիսին են տրամադրությունները Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչպես նաև գերմանաբնակ թուրքերի շրջանում:

Վ.Գեղամյանի տեղեկացմամբ՝ բանաձևի ընդունումից րոպեներ անց պաշտոնական հայտարարություններ են հնչել, մասնավորապես, Թուրքիայի կառավարության անունից Նուման Քուրթուլմուշը տեսակետ է հայտնել, թե այս բանաձևը Թուրքիայի իշխանությունների համար որևէ նշանակություն չունի, միևնույն ժամանակ, իրեն հակասելով ասել է, որ, այնուամենայնիվ, Գերմանիան պատասխան է տալու այս ամենի համար:

«Մենք հնարավոր ամեն հարթակից կպատասխանենք այս բանաձևին»,- ասել է Քուրթուլմուշը:

Թուրքագետի խոսքով՝ դրան հաջորդել են Թուրքիայի վարչապետի և նախագահի հայտարարությունները: Նրանք էլ իրենց հերթին տեսակետ են հայտնել, թե բանաձևի ընդունումը լրջորեն կխոչնդոտի թուրք-գերմանական հարաբերություններին.

«Բնականաբար, նրանց հայտարարություններն ավելի դիվանագիտական բառապաշարի կիրառմամբ է տեղի ունեցել, քանի որ հակագերմանական մտքեր չարտահայտվեցին, սակայն ասվեց, որ այն չի խթանի գերմանա-թուրքական հարաբերությունները, միևնույն ժամանակ, Գերմանիայից հետ կանչվեց Թուքիայի դեսպանը Գերմանիայում»,- ասաց Վ. Գեղամյանը:

Խոսելով սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների մասին՝ թուրքագետը նշեց, որ այնքանով, որքանով դրանք կարելի է համարել թուրքական տրամադրությունների ցուցիչ, վիրտուալ տիրույթում թևածող հիմնական միտքն այն է եղել, որ պետք է վերջ դնել հայերի ստին և Գերմանիային բոյկոտ հայտարարել:

«Կոչեր եղան վառել «Մերսեդես» և BMW մակնիշի մեքենաները, ինչը շատ ծիծաղելի է, քանի որ նույնիսկ Թուրքիայի նախագահն է երթևեկում «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այսինքն՝ հասարակության շրջանում նկատելի ենավելի հուզական և անլուրջ դրսևորումներ, սակայն կարևոր է նկատել այն, որ դատելով հասարակության Twitter-յան արձագանքից և կազմակերպվածության աստիճանից՝ կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանությունները թերևս նախապատրաստվել էին նման արդյունքին և շատ արագ տեղեկատվական դաշտ բերվեց 1993թ. Գերմանիայի Սոնլինգեն քաղաքում տեղի ունեցած իրադարձության մասին լուրը:

Երկար տարիների իմ մշտադիտարկման ընթացքում կարող եմ ասել, որ առաջին անգամ է, որ նման մասնավոր դեպքի մասին հիշատակվում է հասարակական-քաղաքական դաշտում: Բայց այդ ամենից երևաց, որ թուրքերը տեղեկատվական դաշտում նախօրոք նախապատրաստվել էին նման զարգացման, քանի որ 23-ամյա վաղեմության բազմաթիվ տեսանյութեր շատ արագ հայտնվեց համացանցում և տարածվեցին»,- ասաց Վ. Գեղամյանը:

Նրա դիտարկմամբ՝ ճիշտ չի լինի սպասել, որ շատ սուր արձագանք կլինի թուրքական իշխանությունների կողմից: Դրանք մոտավորապես նմանվում են այն արձագանքներին, որոնք տեղի ունեցան մի քանի տարի առաջ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության քրեականացման բանաձևի քվեարկության ժամանակ, սակայն ես սպասում եմ, որ անպայման Էրդողանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա կխոսի նաև Թուրքիայում ապրող հայ աշխատավոր ներգաղթյալների մասին, որովհետև դա մշտապես խաղարկվող խաղաքարտ է:

Համանման ցանկացած իրադարձությունից հետո թուրքերը հայտարարում են, որ միջազգային հանրությունը խոսում է հայ-թուրքական հաշտեցման մասին այն դեպքում, երբ դրա կարիքը չկա, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ են այնտեղ աշխատում:

Ի դեպ, ամեն անգամ թվերը չափազանցեցնում են՝ ներկայացնելով 100 հազար և ավելի թվով միգրանտներ ունենալու մասին»,- ասում է թուրքագետը:

Խոսելով սեփական պատմությանն առերեսվելուն պատրաստ թուրք մտավորական խավի ներկայացուցիչների մասին՝ թուրքագետը նշեց, որ նրանք իրականում բաժանված են երկու մասի:

«Դրանք ոչ հավասարաչափ բաժանված երկու խմբեր են, որոնց մի մասը կարելի է կոչել պալատական կամ մերձիշխանական, որոնք լավագույն դեպքում խուսափում են այս մասին բարձրաձայնել կամ պաշտպանում են պետական տեսակետը:

Երկրորդ՝ ավելի մարգինալ հատվածն ավելի շատ ձախակողմյան, գաղափարական կողմնորոշում ունեցող մտավորականներն են, որոնցից շատերը, ներկայում քրդական հարցի հետ կապված, գտնվում են կա՛մ բանտերում, կա՛մ երկրից վտարված են, կա՛մ էլ պարզապես լռեցված: Բայց կան նաև ԶԼՄ-ներ, որոնք բավականին խիզախություն դրսևորելով գրում են այս ամենի մասին՝ պաշտպանելով բանաձևի ընդունումը:

Բայց կարևորն այն է, որ բառացիորեն մի քանի րոպե առաջ տեղեկություն եղավ այն մասին, որ թուրքական երեք մեծ կուսակցությունը՝ «Հանրապետականը», որը ամենագլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է, ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը և իշխող կուսակցությունը միասին պատրաստվում են հանդես գալ Գերմանիայի Բուդեսթագի կողմից ընդունած այս բանաձևը դատապարտող կոչով:

Չեմ կարող ասել, թե դա պաշտոնական հայտարարություն է, թե ոչ, բայց շատ մոտ կարող է լինել իրականությանը: Սա այն դեպքն է, երբ թուրքական ողջ դաշտը համերաշխություն է ցուցաբերում՝ կապված այս հարցի հետ»,- ասաց թուրքագետը:

Խոսելով քրդական «Ժողովրդավարական» կուսակցության դիրքորոշման մասին՝ փորձագետն ասում է, որ դժվար է կանխատեսել, թե նրանք ինչ դիրքորոշում կցուցաբերեն այս հարցում:

«Դա բավական բարդ հարց է, բայց կարող ենք նշել, որ քրդական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը կիսաքողարկված խոսում էր այն մասին, որ պատմության հետ առերեսվելու կարիք կա, բայց չեմ կարծում, որ բացահայտ կոչով հանդես գա: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ առկա է որոշակի լարվածության հնարավորություն

։ Դա է վկայում այն հանգամանքը, որ Ստամբուլում քաղաքային ոստիկանությունը ուժեղացրել է Գերմանիայի հյուպատոսության պահպանությունը և այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ քրդերը կխիզախեն շատ բացահայտ հակաթուրքական դիրքորոշում արտահայտել»,- ասում է Վ.Գեղամյանը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia