Ոռոգման համար Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
SocietyՈռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ 2016 թվականին Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուր: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ ջրառը կկատարվի Հրազդան գետի միջոցով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր մտահոգություններն է հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ: Նրա խոսքով՝ արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ:
Վարչապետը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը: