Աստղիկ Սաֆարյան.«Նարեկն իսկապես շատ սրտանց նվիրվել է»
LifestyleBravo.am-ը գրում է.
Աստղիկ Սաֆարյանն ու «Մեծ Հայք»-ի Նարեկը շուտով նոր զուգերգ կներկայացնեն։ Երգչուհին BRAVO.am-ի հետ կիսվել է այս լուրով՝ պատմելով մանրամասների եւ իր առաջիկա ծրագրերի մասին։
Աստղիկի փոխանցմամբ՝ միասին երգելու ցանկությունը եղել է երկկողմանի, վաղուց են որոշել համագործակցել.«Եթե փաստացիորեն դիտարկենք, ապա առանց ավելորդ համեստության, հայկական փոփ-ռոք ժանրի հիմնադիրն եմ, Նարեկն էլ` հայկական R&B ժանրի հիմնադիրն ու լավագույն ռեփերներից մեկը։ Միշտ գնահատել ու սիրել եմ նրա ներկայացրած երաժշտությունը։ Միասին աշխատելու պահը հասունացավ, քանի որ երկուսս էլ հիմա Երեւանում ենք։ Նա մի անգամ ինձ ասել էր, որ ստեղծել է «Play Back Production» երաժշտական ստուդիան, ես էլ խոստացա, որ երբ սկսեմ նոր երգի համար աշխատել, կհամագործակցենք։ Այս անգամ Երեւան գալով` կապվեցի իր հետ, ուղարկեցի մի երկու երգ, որոնցից հենց այս գործը հավանեց, եւ անմիջապես սկսեցինք աշխատել»։
Շարունակությունը՝ այստեղ:
