Ժամացույց առանց սլաքների. Louis Vuitton (ֆոտո)
LifestyleՖրանսիական նորաձևության Louis Vuitton տունը թողարկել է ժամացույցի նոր մոդել՝ Escale Spin Time։ Ժամացույցը չունի սլաքներ, իսկ թվատախտակին պատկերված են փոքր ծովային դրոշներ՝ հայտնում է Luxurylaunches-ը։
Դրոշները նկարված են փոքր խորանարդիկներով, որոնցից մեկը պտտվում ու ցույց է տալիս ժամը, րոպեների համար պատասխանատու է արագաչափի տեսքով սլաքը։ Ժամացույցները պատրաստվել են երկու մոդիֆիկացիաներով՝ վարդագույն կամ սպիտակ ոսկուց։ Ժամացույցը վաճառվում է ալիգատորի կաշվից պատրաստված գոտիով։
Ժամացույցի գինը հայտնի չէ, այն վաճառքում կլինի մինչև տարեվերջ։



